10599_575379475829300_1843250475_nՄայիսի 31-ը, ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է:

Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003թ. շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Օրվա խորհուրդին հետևեցին նաև «Ընտանիք և Համայնք» ԲՀԿ-ի սաները և քայլերթով անցան Մեծամոր քաղաքում, անցորդներին բաժանելով ծխախոտի վնասակար ազդեցության մասին ինֆորմացիոն թերթիկներ: Քայլերթին  նրանց ուղեկցում և քաջալերում էին Մեծամորի ոստիկանության աշխատակիցները: