Շող ցերեկային կենտրոնում

foto

fotoԱյսօր` հոկտեմբերի 4-ին, Շող ցերեկային կենտրոն -ի
երեխաների համար կազմակերպվեց «Մենք քեզ հետ ենք» սոցիալական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե որքան կարևոր է քաջալերել և աջակցել օգնություն խնդրող անհատին: Ուսուցանում է հոգատարություն, ապրումակցում և անշահախնդիր բարություն:
Ֆիլմերի նկարահանումները և ցուցադրությունները իրականացվում են «Քաղաքացիական հասարակությունը որպես դրական փոփոխության գործոն» ծրագրի շրջանակում:
Ծրագիրն իրականացվում է «Ընտանիք և Համայնք» և «Հայ միասնության խաչ» ՀԿ-ների համատեղ ջանքերով, #UMCORհայկական հիմնադրամի աջակցությամբ: Նպատակ ունի վեր հանել հասարակական, ընտանեկան և միջհաղորդակցման հիմնախնդիրներ, քննարկել և դուրս բերել դրական ելքեր և լուծումներ: