foto4 ամիս առաջ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիր թեմի առաջնորդարանի շենքում իր աշխատանքը սկսեց «Նարեկ» սոցիալ-կրթական կենտրոնը: Այսօր երեխաներն հյուրերին և ծնողներին ներկայացրեցին իրենց ձեռքբերումներն այս կարճ ժամանակահատվածում: Առաջնորդարանի բակում հյուրերին դիմավորեցին նկարչական խմբակի երեխաների գունագեղ աշխատանքները, իսկ երգչախումբն իր գեղեցիկ կատարումներով ապահովեց բոլորի բարձր տրամադրությունը: