«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների կարևոր գործոն»

foto

fotoԱՄՓՈՓՈՒՄ_ԵՆՔ «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» մեկ տարի տևողությամբ ծրագրի արդյունքները:
Ս/թ սեպտեմբերի 24-25-ը տեղի ունեցավ ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպում և «Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների կարևոր գործոն» մոդելի ներկայացումը, որտեղ ներկայացված է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության երկարամյա աշխատանքային փորձը՝ թե սոցիալական աշխատանքի և մշակութային ուսուցման համադրությունը ինչպես է օգնում անհատի, ընտանիքի և համայնքի մակարդակով սոցիալական, վարքային, աշխարհայացքային դրական փոփոխությունների առաջացմանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՐՄԱՎԻՐ և ՏԱՎՈՒՇ մարզերի համագործցող այն կառույցների ներկայացուցիչները [մարզպետարան, քաղաքապետարան, ՍԱՏԳ, հասարակական կազմակերպություններ և այլ], որոնք աջակցել են ծրագրի իրականացմանը և որոնց հետ նախագծվել է ծրագրային շարունակակությունը և կայունությունը:
Ծրագիրը իրականացվել է «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի համատեղ ջանքերով, Եվրոպական միության և Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամ -ի համաֆինանսավորմամբ,
Strong Civil Society Organisations for Stronger Armenia
ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում:
Ծրագրի նպատակն էր՝ զարգացնել Արմավիրի մարզի Մեծամոր և Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքների խոցելի ընտանիքների ավելի քան 150 երեխայի ստեղծագործական ներուժը և նպաստել նրանց ներառմանը համայնքների մշակութային կյանքում, ապահովելով նրանց ցերեկային խնամքն ու զբաղվածությունը։
Ծրագրի իրականացման համար անվարձահատույց տարածք են տրամադրել Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի և Տավուշի թեմերը:
Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոն / Arevik Social – Educational Center

#Family_and_Community
#CDPF
#STRONGCSOs