foto«Միասին» ծրագրի շրջանակներում հոկտեմբեր-նեյեմբեր ամիսներին “Ընտանիք և համայնք” Հկ-ի Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնում «Փալանչո» տիկնիկային թատերախումբը հանդես եկավ 6 ներկայացմամբ: Ռ. Մարուխյանի «Իսկական ընկեր» ներկայացումը դիտեցին «Հույսի Մեծամոր» ՀԿ-ի շահառուները, Մեծամորի երեք մանկապարտեզների ավագ խմբերը, թիվ 1 հիմնական դպրոցի բոլոր 1-ին դասարանցիները, համայնքի տարեցների համար ներկայացվեց Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը :Ներկայացումները դիտեցին ավելի քան 500 հանդիսատես: