Հունիսի 26-ը Թմրանյութերի Դեմ Պայքարի Միջազգային օրն է: Օրվա առիթով և թեմայի շուրջ «Ընտանիք և Համայնք» ԲՀԿ Մեծամորի Համայնքային զարգացման կենտրոնի երեխաների հետ զրույցներ ունեցան Տեր Մաշտոց քհն Ստեփանյանը, բժիշկ- նարկոլոգ Բ.Ավետիսյանը, ՀՀ Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Ա. Գասպարյանը: Միջոցառման շրջանակներում կենտրոնի սաները քայլերթով անցան Մեծամոր քաղաքի փողոցներով ` իրենց ձեռքին ունենալով ցուցապաստառներ և վանկարկելով “Թմրանյութերին ասում ենք ոչ” , “Մենք ընտրում ենք կյանքը” կարգախոսները: Երեխաները նաև անցորդներին բաժանեցին թմրանյութերի վնասների մասին տեղեկություններ պարունակող թերթոններ: Թմրանյութի դեմ Պայքարի միջազգային օրվան նվիրված երթը ուղեկցվում էին Ոստիկանության Մեծամորի բաժնի ԱԳ խմբի տեսուչներ Անի Հունանյանը, Սահակ Սարգսյանը և ՊՊԾ աշխատակիցները:

DSC01244 DSC01245 DSC01248 DSC01250 DSC01268