946711_575915455775702_1082416786_nՀունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925թ.-ին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949թ., ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է:

Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.-ին։

«Ընտանիք և Համայնք» ԲՀԿ-ի սաները հունիսի 1-ը նշեցին համաքաղաքացի երեխաների հետ շրջելով քաղաքում և տոնական տրամադրությունը փոխանցելով և մեծերին, և փոքրերին:

Մինչ տոնական քայլերթը սկսելը, երեխաներին օրհնեց Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Կիրակոսյանը: