fotoԱյսօր «Կանանց և երիտասարդների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ #Մեծամոր_ԿանանցԱկումբի անդամների և Մեծամոր համայնքի ավագանու առաջին հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային այն հիմնախնդիրները, որոնք բնակիչների հետ հարցումների միջոցով հավաքագրել էին #Զանգ_ՊատանեկանԱկումբի մասնակիցները:
Ավագանու անդամների հետ մասնակիցները քննարկեցին նաև իրենց կողմից առաջադրված, համայնքի բարեկարգմանն առանչվող ծրագրային 3 ուղղությունների գաղափարները, որոնք առաջիկայում կստանան ծրագրային առաջարկի տեսք և կիրականացվեն ՏԻՄ-ի ռեսուրսների ներգրավմամբ և աջակցությամբ:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) աջակցությամբ և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամբ: