fotoՓետրվարի 14-ին «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հյուրերն էին Գևորգյան հոգևոր ճեմարանի բարձր կուրսի ուսանողները` ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն դոկտոր Կ. Նազարյանի: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Ընտանիք և համայնք » ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանի հեղինակած “Արդի սոցիալական աշխատանքի քրիստոնեական ակունքները” գրքույկը, քրիստոնեական-սոցիալական աշխատանքների առանձնահատկությունները և «Ընտանիք և համայնք» ՀԿ աշխատանքային մոդելը: Այս հանդիպումը կարևոր էր ճեմարանականնների համար, որպեսզի` որպես ապագա հոգևորականներ, կարողանան իրենց հովվական խնամքի մեջ արդյունավետորեն համադրել քարոզխոսությունը և ծառայությունների մատուցումը: