foto fotoՀաղարծին վանական համալիրում օգոստոսի 6-12-ը տեղի ունեցավ «Հաղարծնի մշակութային շաբաթ» հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնը: Փառատոնին մշտական մասնակցություն է ունենում նաև «ՓԱԼԱՆՉՈ» մանկապատանեկան թատերախումբը: Այս տարի Փալանչոները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» և «Սուտասանը» հեքիաթները՝ համեմված ուրախ երգ ու պարով: