foto«Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեկնարկել է «Կանանց և երիտասարդների հզորացում ի նպաստ համայնքի զարգացման» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության(USAID) ֆինանսավորմամաբ և տևելու է 6 ամիս:
Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են կարողությունների, հմտությունների զարգացման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Երիտասարդների և երիտասարդ կանանց համար գործելու են երիտասարդական ակումբներ: Ակումբների գործունեությունն ուղղված է լինելու նրանց ներուժի, կարողությունների և ակտիվ նախաձեռնողականության զարգացմանը, համայնքային կյանքում իրենց դերի կարևորման բարձացմանը, որոշումների կայացման գործընթացներում մասնակցայնության կարևորության և դերի բարձացմանը:

Կանանց «Մեծամոր» համայնքային ակումբը տեղի կունենա յուրաքանչյուր հինգշաբթի առավոտյան 10:30-ին, իսկ երիտասարդների «Զանգ» ակումբը՝ նույն օրը 16:00-ին:

Դասընթացների թեմատիկ ծածկույթը ընդգրկում է հետևյալ թեմաները՝
1. Թիմային աշխատանք.թիմային դերեր և առաջնորդոթյուն
2. Միջթիմային հարաբերությունների ձևավորում
3. Ինչ է համայնքային ակտիվությունը, ինչպես կազմել ակտիվ խմբեր և գտնել համախոհներ
4. Համայնքային համախմբում և զարգացում
5. Համայնքի կարիքների գնահատում, ռեսուրսների մոբիլիզացում
6. Հաղորդակցման հմտություններ, բանակցությունների արվեստ
7. Հասակակցի կրթություն և կամավորություն
8. Ինչպես կազմել և կառավարել ծրագիր

Հարցերի դեպքում և ակումբին անդամագրվելու ու մասնակցելու համար կարող եք զանգահարել 094 73 13 06 հեռախոսահամարով, կամ այցելել մեր կենտրոն։

Սիրով սպասում ենք բոլորին: