foto2012թ.-ի փետրվար ամսից Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ը Ուկրաինայի «ԳՈՒՐՏ» ռեսուրս կենտրոն-ի հետ համագործակցությամբ իրականացնում են «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Ծիածան» մշակութային ծրագիրը`նպատակ ունենալով Մեծամոր համայնքի երեխաներին հաղորդակից դարձնել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների պատմամշակութային արժեքներին:
Սույն թվականի հունիսի 6-ին`Մեծամորի մշակույթի տանը, ծրագրի մասնակից երեխաները, մշակութային բազմազանությունը միավորելով մեկ ընդհանրության մեջ, իրենց երգ ու պարի, նկարների ցուցահանդեսի և տիկնիկային թատրոնի միջոցով “Ծիածան”-ի ուղերձը փոխանցեցին շուրջ 250 հանդիսատեսի`“Ընդհանուրը գեղեցիկ է, երբ միավորվում է բազմազանությունը”:
Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր ՀՀ Մշակույթի նախարարությունից, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմից, Արմավիրի մարզպետարանից, Արմավիրի ոստիկանության վարչությունից, Մեծամորի քաղաքապետարանից, դպրոցներից, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից, “Հայ դպրոց” հիմնադրամի ամերիկահայ մասնաճյուղից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից և համայնքից: