fotoԱրդեն մի քանի տարի է մեր կազմակերպությունը համագործակցում է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության հետ, և այդ համագործակցության շրջանակներում էլ օգոստոսի 11-ին «Փալանչո» թատերախումբն ուղևորվեց Հանքավանի «Լուսաբաց» ճամբար: Ներկայացման աշխույժ ելևէջներն այնքան էին ոգևորել ճամբարականներին և ոստիկաններին, որ վերջիններս էլ մանկացել, խառնվել էին փոքրիկների ուրախ երգ ու պարին: