foto«Ընտանիք և համայնք» ՀԿ Մեծամորի համայնքանյին զարգացման կենտրոնի երեխաները նվեր ստացան մի սքանչելի երկնագույն խոզուկ: Պարզվեց, որ փոքրիկ խոզուկը հրաշագործ է և կարող է իրականացնել երեխաների ամենանվիրական ցանկությունը: Երեխաները կարիք չունեին երկար մտածելու, քանի որ նրանք վաղուց արդեն երազում են ընդարձակ և հարմարավետ կենտրոն ունենալու մասին` բարեկարգ տարածքով: Եվ խոզուկին միաձայն խնդրեցին կատարել իրենց այդ նվիրական ցանկությունը:

Երբ երեխաները բացեցին խոզուկի քիթը, ուրախությունից ճչացին. պարզվեց, որ խոզուկը դատարկ չէր, նա արդեն հավաքել էր 125$ գումար:

Երեխաների ոգևորությունը փոխնացվեց բոլոր ներկաներին,  անմիջապես նվիրատվություններ եղան նաև կենտրոնի աշխատակազմի, Մեծամորի ոստիկանության անչափահասների գործերով տեսուչի և հյուրերի կողմից:

Երեխաները որոշեցին, որ իրենք նույնպես կկերակրեն խոզուկին իրենց մանրադրամներով և կօգնեն նրան հնարավորինս շուտ հրաշագործել ընդարձակ և հարմարավետ Կենտրոն` իրենց և ապագայում նաև իրենց երեխաների համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս երկնագույն հարշագործ խոզուկը նվիրեցին մեր երեխաներին: