foto“Միասին” ծրագրի շրջանակներում “Զանգ” պատանեկան ակունբի երեխաները ներկայացրեցին իրենց պատկերացրած համայնքը: Ահա մի քանի տող նրանց մտքերից. “Մի տղա փողոցով անցնելիս դատարկեց գրպանների աղբը և հրճվելող վազեց դեպի խաղահրապարակ:Քիչ հետո մի մայր սայլակով զբոսնելիս դեն նետեց երեխայի սննդի տոպրակն ու մնացորդները: Մի պահ մտածեցի , եթե մեծերը աղտոտում են միջավայրը, ապա փոքրերն ինչ պիտի սովորեն մեծերից ու հասկացա` պետք է փոքրերն օրինակ ծառայեն մեծերին”: “Համայնքը մեր բոլորի տունն է:Այն գեղեցկացնելու համար պետք է ունենանք մեր ներդրումը:Հաճախ ասուն ենք, որ կուզենայինք` մեր համայնքը լիներ ամենագեղեցիկը: Բայց չէ’ որ առանց մեր օգնության ոչինչ չի ստացվի”: