foto2017թ. սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում անցկացվում է « Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների XII միջազգային փառատոնը` նվիրված Յունիմա-Հայաստանի 25 ամյակին: Փառատոնին մասնակցում են Հայաստանի բոլոր տիկնիկային թատրոնները,ինչպես նաև Բելոռուսի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Դաղստանի տիկնիկային թատրոնները: Փառատոնի մեկնարկին Դսեղում Հովհ. Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությունը և առաջին ներկայացման պատիվը « Փալանչոյինն» էր»: Դսեղի մշակույթի տանը Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային թատրոնը ներկայացրեց Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» տիկնիկային ներկայացումը: Այնուհետև Դիլիջանի ամֆիթատրոնում մասնակցեց փառատոնի հանդիսավոր բացմանն ու բացօթյա տոնախմբությանը: Իսկ հաջորդ օրը նույն ներկայացումը խաղացին Լոռու մարզի Լեռնանցք գյուղի դպրոցի դահլիճում` մեծ բավականություն պատճառելով աշակերտներին: Ձեզ նորանոր հաջողություններ, «Փալանչոներ»: