fotoՄարտի 27-ը` թատրոնի միջազգային օրը, իսկական տոնի վերածվեց կենտրոնում: “Փալանչո”-ները և Արմավիրի դրամատիկական թատրոնի դերասաններն իրենց ռեժիսորի` Գրիգոր Հովհաննիսյանի հետ նշեցին իրենց համար շատ կարևոր այս տոնը: Դահլիճում թևածում էր երգը, ասմունքը, պարն ու խաղը: Գուցե այս խենթ պատանիներից ոչ բոլորն ընտրեն թատրոնի ճանապարհը, բայց այսօր նրանք ապրում են թատրոնով, մշակույթով, բեմով և լցնում իրենց առօրյան արվեստով: