«Երեխաների պաշտպանության ցանց»-ը, որը միավորում է երեխաների պաշտպանությամբ զբաղվող 39 հասարակական կաfotoզմակերպությունների, ս.թ. հուլիսի 8-ին ք. Մեծամորում գործող «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ցերեկային կենտրոնում կազմակերպել էր «Այլընտրանքային խնամքի ծառայությունների բարեփոխումները» թեմայով քննարկում: Քննարկման խոսնակներն էին ԵՊՑ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի տնօրեն Քնարիկ Գարանֆիլյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի Խնամատարության ծրագրի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը, «Հայկական Կարիտաս»-ի շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին երեխաների խնամքի հաստատությունների այլընտրանքային տարբերակների զարգացումը, ցերեկային խնամքի կենտրոնների բազմաֆունկցիոնալ ծառայություններ մատուցելու կարևորությունը: