fotoԵրեխայի հիմնախնդիրների համատեղ և արդյունավետ լուծման նպատակով կարևոր է ստեղծել և ապահովել համագործակցության կայուն հարթակ համայնքի բոլոր կառույցների հետ, հատկապես՝ հիմնական տեղեկատվություն կրող ու տարածող, երկարատև ծառայություններ մատուցող հաստատությունների հետ:

Արդեն երկար տարիներ է, ինչ տարբեր ձևաչափերով հաճախակի զրույց-քննարկումներ և հանդիպումներ են իրականացվում համյանքի կրթական հաստատությունների բազմամասնագիտական թիմի հետ՝ խթանելու համար երեխայի և իր ընտանիքի սոցիալականացումը և ներառումը դրպրոցում ու համայնքում: