fotoԱվանդույթի համաձայն հուլսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների

իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի

վարչության նախաձեռնությամբ մեր Կենտրոնի երեխաներն այցելեցին Սևանա լիճ: Նրանք

եղան Սևանի Սրբոց Առաքելոց եկեղեցում, այնուհետև ոստիկանների հետ նավակներով

զբոսնեցին Սևանա լճում:

Օրվա տպավորություններից ոգևորված, երեխաները բարեմաղթանքներ հղեցին

ոստիկաններին և իրենց երգ ու պարով հաճելի անակնկալ մատուցեցին նրանց:

Ոստիկանները նվերներ հանձնեցին երեխաներին և ամեն ինչ արեցին, որ այդ օրը դառնա

նրանց մանկության պայծառ դրվագներից մեկը: