fotoԱմանորյա ուրախ դիմակահանդես էր, մեզ հյուր էին եկել փիսիկներ, շնիկներ, մկնիկներ, վագր ու նապաստակ, արջ ու կապիկ, Սարդ-մարդն ու Սպիտակաձյունիկը, Հարրի Փոթերն ու Զորրոն, Չար կախարդն ու Բարի փերին և շատ ու շատ հերոսներ տարբեր ֆիլմերից ու մուլտերից:Հյուրեր ունեինք Հնդուստանից, Գնչուստանից, Մկստանից……… Մեզ միացան Ձմեռ պապն ու Ձյունանուշը , նվերներ ու քաղցրավենիք մեզ բերեցին, միասին նշեցինք նաև ծննդյան տոները: Թող Նոր տարին խաղաղություն և երջանկություն բերի բոլորիս….