foto “ՓԱԼԱՆՉՈ” տիկնիկային թատրոնն իր նոր ներկայացմամբ այցելեց Շող ցերեկային կենտրոն: Երեխաները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի “Անբան Հուռին” հեքիաթը:

Շող ցերեկային կենտրոն

Փետրվարի 14-ին հյուրընկալեցինք և համատեղ միջոցառում իրականացրինք Մեծամորի «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության «Փալանչո» տիկնիկային թատերախմբի հետ: «Փալանչո»-ի շնորհաշատ երեխաները ցուցադրեցին «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը: Այնքան արհեստավարժ էր թատերախմբի ներկայացումը, որ քաջածանոթ սցենարը դարձավ գրավիչ ու ծիծաղաշատ, իսկ երեխաների վարակիչ խինդը մանկացրեց բոլորիս: Այնուհետ հանդես եկավ «Շող» ազգագրական պարի խումբը և իր հոգեզմայլ պարերով ոգեպնդեց ներկաներին: Վերջում բոլորը միասնական պար բռնեցին և ջերմ հրաժեշտ տվեցին միմյանց՝ կրկին հանդիպելու ակնկալիքով: