foto “Մեծամոր” ակումբի հերթական հանդիպման ժամանակ ակումբի երիտասարդ անդամները փորձեցին թղթին հանձնել քաղաքի իրենց տեսլականը:Նրանք ուզում են իրենց քաղաքը տեսնել բարեկեցիկ, խնամված ու մաքուր, որտեղ փողոցները ողողված կլինեն երփներանգ ծաղիկներով ու զմրուխտ կանաչով, քաղաքի բնակիչները միմյանց կբարևեն անհոգ ժպտալով: Քննարկման ընթացքում նրանք փորձեցին նախանշել այն հնարավոր անելիքները, որոնց արդյունքում քաղաքի` իրենց տեսլականը մի օր իրականություն կդառնա: