fotoԵրկրորդ խումբն է արդեն ձևավորվել Մեծամոր,   Իջևան  և  Նոյեմբերյան քաղաքների մեր երեխաներից:
Նորից հանգստանում են Ծիծեռնակ Ճամբար / Tsitsernak Camp -ում: Նորից առիթ ունեն ճանաչելու միմյանց մշակութային առանձնահատկությունները և ընդհանրությունները: Մի քանի օրից նրանք ևս կվերադառնան իրենց համայնքներ՝ գիտելիքների նոր պաշարով և հմտություններով: Ճամբարում երեխաները սովորելու են թիմային աշխատանքի, նախաձեռնողականության և մասնակցայնության ապահովման հմտություններ, գիտելիքներ՝ իրենց իրավունքների և պարտականությունների մասին: